ԱՇԽԱՐՀԸ ՏԻՐՈՒՄ ԵՆ
ՍԵՐՆ ՈՒ ՀՈՒՅԶԵՐԸ

Բոլոր գույներն էլ լավն են, եթե դրանք համահունչ են ձեզ, խռովում են ձեր հոգին, ջերմացնում ու երջանկություն են պարգևում. դուք լույս եք ճառագում ու կիսվում այդ զգացմունքներով և ողջ տիեզերքը մի քիչ գեղեցիկ է դառնում:
Անգամ խորունկ խավարի մեջ սիրո ու կրքի հատիկ կա:

Դրանում է կայանում մեր և ձեր ’’LIZAR’’-ը և սա մեր ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ է…
Կիրք, ռոմանտիկա, ուժգին զգացմունքների խորհուրդ, սեր արվեստի և իսկապես գեղեցիկի հանդեպ, իմացության ծարավ, բացահայտումներով լի ֆանտազիաների պահանջ, գույների նոր ներկապնակ ստեղծելու փնտրտուք արշալույսից մինչև մայրամուտ և հակառակը, իսկ արդյունքում՝ մեր և ձեր սրտերի ու բանականության ներդաշնակություն:

Սա բարդ ճանապարհ է, որով մենք ընթանում ենք հենց ծննդից սկսած մինչև բուն վերածնունդ:

 

’’LIZAR’’-ը ինչով էլ որ զբաղված լինի, մշտապես գտնվում է մաքուր ու լուսավոր հույզերի կողքին, և նա կօգնի ձեզ բացահայտել դրանք, ապրել դրանցով և իրենով ոգեշնչել նրանց, ում հետ հաճելի է կյանքն անցկացնել:
Հ.Գ. Առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք կրկնվում ենք կամ էլ ավարտվել են մեր «մտքերը», սակայն բնավ էլ այդպես չէ: Համոզմունքների ու արժեքների գաղափարակիցները մեզ կհասկանան, և այդ ամենքը Դուք եք:

Մենք հնարել ու ստեղծել ենք ’’LIZAR’’-ը, որպես մի հարթակ, ուր կարող ենք իրացվել ինչպես մենք մեր գաղափարներով, այնպես էլ մեր ընկերները, անգամ իրենց տեսանկյունից «բարդ ու անսովոր» ֆանտազիաներով:
Հարց է ծագում. -Իսկ ինչու՞չքննարկել, խորամուխ լինել գաղափարի մեջ և առաջ անցնել:

’’LIZAR’’-ի ընկեր դառնալը միանգամայն հնարավոր է, և մենք պատրաստ ենք լսելու և ընկալելու:
Մեր բոլոր գործերի հիմքում ընկած են մեր հրաշալի կյանքի լուսավոր, ինչպես նաև անձնական և թաքուն հույզերը:
Լավ է, երբ ուշադրությունդ սևեռում ես որևէ արտադրանքի վրա, վերցնում ես, շոշափում, համտես անում, մտովի չափափորձում ես քո հագին, նստում ես մեքենայի ղեկի առջև և ժպտում ձեր ներդաշնակությունից, հասկանալով, որ դա իսկապես քո ապրումն է և դուք ստեղծված եք միմյանց համար:

Եվ մենք միասին կշարունակենք անշտապ զարգանալ, ստուգելով մեր զգացումները, հընթացս սրբագրելով և հղկելով «փոխադարձությունը», առանց որոնց անհետաքրքիր է ապրել:

Հարգանքով՝ ’’LIZAR’’

“LIZAR”-ի սուրճի մասին

Սուրճը երևակայական, բավականին առաձգական և բացարձակ օրգանական մթերք է: 
    Այն ի ծնե պատրաստ է ենթարկվել փորձարկումների և կուպաժի կախարդանքին: 

    Սուրճն իր վերջնական արդյունքի հանդեպ նրբանկատ վերաբերմունքի դեպքում, հաճույքով բացահայտում է իր գաղտնիքները, իսկ դրանց հետ նաև՝ Վարպետի թաքուն ցանկությունները:

    “LIZAR”-ն ընկերություն է անում մի ֆանտաստիկ հռոմեացու հետ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է սուրճի խորհրդավոր աշխարհին: Այդ մարդը Maestro Torefatore Franchesco Cappobianco-ն է:
    Նա լսեց, ըմբռնեց և հարազատի պես ընդունեց “LIZAR”-ը: Նա համակվեց մեր գաղափարախոսության հուզական բաղադրիչով, միավորեց մեր բոլոր ֆանտազիաները իր մտքերի հետ և ստեղծեց հենց այն, ինչի մասին երազում էր “LIZAR”-ը:

    Նկարագրելով “LIZAR”-ի սուրճի հավաքածուն, սկսենք նրանից, որ սա բացառիկ բնական սուրճ է, առանց գենետիկ մոդիֆիկացիաների և բուրումնավետ հավելումների: Սա սկզբունքային հարց է ձեր և մեր համար: Սա բացարձակ «Անալոգային է»:
    Մենք չենք փնտրում հեշտ ուղիներ և յուրաքանչյուր հավաքածու ստեղծում ենք մաքուր էջից երկար տարիների համար:

coffee

ESCLUSIVA LINEA DI CAFFE

POSITANO
Ինտենսիվություն 8
coffee

LINEA DI COFFE PREMIUM

MATTINA
Ինտենսիվություն 9
coffee

Collezione Gentile Dis

BELLA LUNA decaffeinata
Ինտենսիվություն 6
Առաջարկվող մանրածախ գինը 2,000 ֌
coffee

Collezione Romantica

AMAMI
Ինտենսիվություն 6
Առաջարկվող մանրածախ գինը 2,000 ֌
coffee

Collezione Di

PASSIONE
Ինտենսիվություն 5
Առաջարկվող մանրածախ գինը 2,000 ֌
coffee

Collezione

MISTERIOSA
Ինտենսիվություն 7
Առաջարկվող մանրածախ գինը 2,000 ֌
coffee

COLLEZIONE BEVANDE DOLCE VITA

CAPPUCCINO CARAMEL
coffee

COLLEZIONE BEVANDE DOLCE VITA

CRÈME BRULLEE
coffee

COLLEZIONE BEVANDE DOLCE VITA

CAPPUCCINO CHOCO MINT
coffee

COLLEZIONE BEVANDE DOLCE VITA

GINSENG DA ZUCCHERARE
coffee

COLLEZIONE BEVANDE DOLCE VITA

IRISH CREME
coffee

COLLEZIONE BEVANDE DOLCE VITA

CAPPUCCINO VANILLE

Մեր Մասին

Ողջ կյանքը բաղկացած է հույզերից, որոնք պիտի հաճույք և ուրախություն պարգևեն մեզանից յուրաքանչյուրին:
Հենց սա է մեր վերաբերմունքը կյանքի և միմյանց հանդեպ:

Երբ հարց ծագեց ’’LIZAR’’-ի առաջին գիծը կյանքում մարմնավորելու համար, բոլորս միաբան ասեցինք «ՍՈՒՐՃ», ընդ որում մատչելի, ամենաժամանակակից և որքան էլ տարօրինակ է, պարգևատրային՝ իչպես բուն մթերքի բովանդակությամբ, այնպես էլ հույզերում ներդրված գաղափարախոսությամբ: 

Մենք գիտենք, թե ինչպես պարգևատրային մթերքը դարձնել ցանկալի և մատչելի….
Առնվազն պետք է լինել շռայլ, ազատ և ագահությունից զուրկ:
Եվ սա նույնպես փաստ է:

Ինչու՞ է ոչ իտալական արմատներով ’’LIZAR’’ ընկերությունը, իր առաջին մթերքը՝ փաստորեն իր այցեքարտը թողարկել Իտալիայում:

Ավելին
1

Գուցե «մոդայիկ» չէ «մանկան» ծննդի խորհրդով կիսվելը, սակայն մենք կբացենք վարագույրը…

Ավելին
3
2

Ինչու՞ հատկապես սուրճ, այն էլ ’’NESPRESSO” դասական համակարգի պատիճներով (կապսուլաներով):

Ավելին
4

“LIZAR”-ը ծնվեց ազատ և սքանչելի Հայաստանում:

Ավելին
5

Ծրագրեր…մեր կարծիքով դա ամենասուր և բանավեճային փաստն է յուրաքանչյուրիս կյանքում:

Ավելին
Բաժանորդագրվեք և ստացեք թարմացումներ և առաջարկնար