“LIZAR”-ը ծնվեց ազատ և սքանչելի Հայաստանում:
Ինչու է «LIZAR» -ը ծնվել Հայաստանում
Սա մեր հիանալի մոլորակի այն անկյունն է, ուր ինչպես բնակիչների, այնպես էլ երկրի հյուրերի հուզական միջավայրը զարմանալի կերպով լցվում է մաքրությամբ և ոգեշնչվածությամբ: Շնչելը, երազելը, երևակայելը և ստեղծագործելը այստեղ հաճելի է և հեշտ:
Միշտ ցանկանում ես վերադառնալ այստեղ՝ մաքրության և անբացատրելի էներգետիկայի գաղտնիքը բացահայտելու համար:
Կոմպակտ երկրների առանձնահատկությունը կայանում է ցանկացած նոր, հավակնոտ նախաձեռնություններին սոցիումի և հյուրերի զարմանալի մասնակցության մեջ:
Գաղափարն ու արտադրանքը կամ ընդունվում են միանգամից ու լրջորեն, կամ էլ անցնում են դեպի մարդկանց սրտերը տանող ուղով, իսկ սրտին չես հրամայի, քանի որ կեղծիքը ոչ մի հեռանկար չունի:
Այդպիսի շուկա-«բուտիկները» սովորաբար ծայրահեղ հագեցած, կոմպակտ ու մասնավոր են:
Ամեն մի նորույթ ասես անցնում է սփյուռքի բնակիչների և քաղաքի հյուրերի «աուդիտով» (վերստուգմամբ):
Ինչպես ասում են՝ «կտրող դանակի բերանը շատ սուր է», և “LIZAR”-ի հետ, մեզ համար շատ հետաքրքիր ու ստեղծագործաբար հագեցած կլինի մեր ուղին սկսել Հայրենիքից:
Սա շատ պատասխանատու գործընթաց է: Այստեղ, հարազատ միջավայրում, մենք զգում ու գիտակցում ենք նշաձողի բարձրությունը և մեզ տրված վստահության վարկը:
Այնպես որ, կզբաղվենք փորձարարությամբ, չէ՞ որ դա միշտ էլ հետաքրքիր է, անսպասելի ու անհրաժեշտ: Այսպես է ծնվում ճշմարտությունը, առանց որի անհնար է ապրել:
Արդյո՞ք “LIZAR”-ը կկարողանա նրբորեն հուզական կամուրջ կառուցել, կարգի բերել ու պահպանել «Անալոգի» ու «Թվի» հավասարակշռությունը՝ ցույց կտա ժամանակը և “LIZAR”-ի փնտրելու, ստեղծագործելու, փոխհամաձայնեցված դեպի «Ոսկե Ստանդարտը» գնալու ունակությունը:
Մեզ չափազանց հետաքրքրում է ավանդական շուկայում զարգացնել պատիճներով սուրճի գաղափաևը՝ կայունացած ավանդույթների մեջ առաջնությունը տալով համին և հույզերին…
Մենք հավատում ենք, որ խնամքով և սիրով կբախենք Ձեր սրտերի դռները և պահանջված կլինենք միմյանց համար…
Մեր Ծրագրերը
Ծրագրեր…մեր կարծիքով դա ամենասուր և բանավեճային փաստն է յուրաքանչյուրիս կյանքում:
Երբ գործընթացին մոտենում ես այն գաղափարով, որ քեզ ուղեկցում են հույզերը, դրայվը և բնական էությունը, ապա կարող ես ձեռնարկել շատ ու շատ գործեր, և որքան էլ տարօրինակ է, անգամ մի քիչ սխալվել:
Կարևոր է ապրել դրանով, ասես քո հագին չափափորձել, համակվել, ոգեշնչվել ու երազել, իսկ հանրագումարում գլխում մոդելավորել վիրտուալ, բայց ըստ էության իրական արդյունք…
Այսպիսի մոտեցման դեպքում ժամանակն ու գաղափարի մարմնավորման արագությունը կարևոր չեն, գլխավորը հընթացս չկորցնել սկզբունքներն ու «քարոզչությունը», և այդ դեպքում ամեն ինչ կստացվի:
Իսկ այժմ “LIZAR”-ը բոլոր գաղափարները կյանքի կկոչի “LINEA DI COFFEE PREMIUM”-ի հետ:
Ակնհայտ է, որ առաջիկայում սպասվում է հետաքրքրական ու լարված աշխատանք, իսկ ապրել ու մոդելավորել պետք է այն գաղափարներով, որոնք արդեն ի հայտ են եկել և գտնվում են սուրճի տեսանկյունից տրամագծորեն հակառակ կողմում:
Իսկ սա պարզապես հիանալի է: